Ուկրաինան պատմության մեջ առաջին անգամ նավթի չափաբաժին է ստացել ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում է TACC-ը։
Ամերիկյան նավթի բեռնաթափումն տեղի է ունենում Օդեսայի նավահանգստում։
«Նավահանգստում կանգ է առել Wisdom Venture տանկերը, որը ԱՄՆ-ից 75 հազար տոննա նավթ է բերել»,-ասել է նավահանգստի ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ նավթի հաջորդ չափաբաժինը կարող է ԱՄՆ-ից Ուկրաինա ներկրվել արդեն օգոստոսին։