2022թ․ օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։
Հիշեցնենք, որ ս․թ․ օգոստոսի 15-ին և 16-ին Ադրբեջանը ներկայացրել է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին իր զեկույցը։
Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրականության, ատելության դրսևորումների քննարկմանը՝ հնչեցնելով իրավապաշտպան հասարակական կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներում տեղ գտած խախտումների մասին տեղեկությունները։
Ավելին` թեև Ադրբեջանը պետք է զեկուցեր 2016 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար, Կոմիտեն հատուկ հարցադրումներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների խախտումների մասին, հատկապես՝ 2020թ․ պատերազմի ժամանակ և դրանից հետո։
Հիշեցնենք, որ ԻՊԱՍ-ը իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ այլընտրանքային զեկույց է ներկայացրել Կոմիտե, ինչպես նաև քննարկել է իրավիճակը Կոմիտեի անդամների հետ ս․թ․ օգոստոսի 8-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը։ Մասնավորապես ներկայացվել է 2016 թվականից մինչ օրս Ադրբեջանի իշխանության կողմից որպես պետական քաղաքականություն առաջ տարվող և հովանավորվող հայատյացությունը, ատելության խոսքը, ազգային ատելության հողի վրա կատարված խոշտանգումները, սպանությունները, մշակութային ժառանգության ոչնչացումը և մարդու իրավունքների այլ խախտումները, ինչպես նաև 2022թ․ թվականին Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից կատարված խախտումները։
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի զեկույցը
https://tbinternet.ohchr.org/…/CERD_C_AZE_CO_10-12…
Հայաստանյան կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ներկայացված զեկույցն ամբողջությամբ հասանելի է՝
https://prwb.am/…/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf…/