ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում:
«Ես իմ ելույթում անդրադարձել եմ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած և տեղի ունենալիք ընտրություններին՝ մատնանշելով, որ այնտեղ բոլոր ժամանակահատվածներում ժողովրդավարական ամենաբարձր սահմանված չափանիշներին մշտապես համապատասխան և ներդաշնակ քաղաքական գործընթացներ են տեղի ունեցել: Նրանց կողմից հնչած հայտարարությունները անհեթեթ են եղել, և փորձել են քաղաքականացնել տնտեսական հարթակը: Քանի որ պետք էր շատ կարճ և հստակ պատասխանել, նրանց հիշեցրել եմ, որ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասաց Էնֆիաջյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
Նշենք, որ նիստը կայացել է Թուրքիայում։

