Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է․
«2006-2008թթ․ Ադրբեջանը արել է 3,2 միլիարդ դոլարի ռազմական ծախս, այսինքն՝ տարեկան միջինը շուրջ մեկ միլիարդի, իսկ Հայաստանը՝ 900 միլիոն դոլարի, այսինքն տարեկան միջինը 300 միլիոն դոլարի։
2009-2018թթ․ Ադրբեջանը արել է 24 միլիարդ դոլարի ռազմական ծախս, այսինքն՝ տարեկան միջինը 2,4 միլիարդի, իսկ Հայաստանը՝ 4 միլիարդ դոլարի, այսինքն տարեկան միջինը 400 միլիոն դոլարի։
2019թ․-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 1,85 միլիարդ դոլար, իսկ Հայաստանինը՝ 673 միլիոն դոլար։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը կայանում է նրանում, որ մեկ տարում չկարողացավ Հայաստանի ռազմական ծախսերը հասցնել ոչ թե 673 միլիոնի, այլ առնվազն 4 միլիարդի, որպեսզի գումարային 14 տարիների կտրվածքով պակաս լիներ Ադրբեջանի ռազմական ծախսերից 3 անգամ, այլ ոչ թե 5,5։
Այսինքն չծախսեց ռազմական բյուջեի վրա երկրի պետական բյուջեն ամբողջությամբ՝ դադարեցնելով որևէ այլ ծախսի իրականացումը՝ թոշակներից ու աշխատավարձերից մինչև կապիտալ ներդրումներ, կրթություն և առողջապահություն։
ՀԳ․ միջազգային Global Financial Integrity կազմակերպության հաշվարկներով 2004-2017թթ․, այսինքն այսօր 17-ի տեսքով ռևանշի ձգտող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6-14 միլիարդ դոլար գումար (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ)»։
https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10158695130662199?__cft__%5B0%5D=AZXSQnEMzzdL86sllwSJdkjXEpTvrZRrcrZhaYgpAuKvBkC29ky8jLbTCi1eaS_y8xY75hztxvA-dX0j9MGMqAxIBHWuSrotbOIb25vIU800LAdlaNtw0wHp_q5K_of3b6Q&__tn__=%2CO%2CP-R
