fbpx
Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ԼՂ կապի սարքավորումների, ապա՝ գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների վրա

Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել ԼՂ օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12֊ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետից:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂ ՊՆ-ն՝ հավելելով, որ ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել ԼՂ կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15֊ի սահմաններում՝ Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ