Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Ֆադելա Չայբը հայտնել է, որ ԱՀԿ-ը մասնագետներն առաջարկ կներկայացնեն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ ացկացնելու մասին:
Միացյալ Նահանգները նախօրեին ԱՀԿ-ին կոչ էին արել երկրորդ հետաքննությունն անցկացնել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, իսկ անկախ փորձագետներին Չինաստանում լիարժեք հասանելիություն կտրվի նախնական տվյալներին եւ նմուշներին: Բրիտանիան եւս համանման կոչով է հանդես եկել:
Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից: