Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել, այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Խմբակցություններն ունեն ղեկավարներ ու արդեն նիստեր են արել ու ընտրել են նաև քարտուղարներ, ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը», – ասաց Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Էդմոն Մարուքյանը։