fbpx
Զինված Ուժեր

Արմեն Սարգսյանն իր աջակցություն է հայտնել բանակին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարման ու ադրբեջանական սադրանքի վերաբերյալ։

Նախագահը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին ու իր աջակցությունն է հայտնել հայակական բանակին։

«Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:

Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:

Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին», – ասվում է հայտարարությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ