fbpx
Հասարակություն

Ակցիա՝ ի պաշտպանություն Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը: Դատական կարճ նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները դահլիճում նստածներին բաժանել են  Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի լուսանկարները, իսկ նիստից հետո ակցիա են անցկացրել դատարանի դիմաց՝ պահանջելով  փոխել երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխված է չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատմամբ, միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են շարունակում մնալ կալանքի տակ:

Հիշեցնենեք նաև, որ ի թիվս այլ հանցանքների, նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի սպանության  համար:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ