Աշխարհ

Ալժիրում կալանավորվել է նախկին նախագահի եղբայրը

Ալժիրի ոստիկանությունը շաբաթ օրը կալանավորել է երկրի նախկին նախագահի կրտսեր եղբորը՝ Սաիդ Բուտեֆլիկին, որը զբաղեցնում էր երկրի ղեկավարի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հայտնում է An Nahar-ը։

Նրա տվյալներով` նաև կալանավորվել են երկրի հետախուզական ծառայությունների երկու ղեկավարները։ Նրանք դատարանի առջև կկանգնեն մայիսի 5-ին։

Ինչպես նշում է գործակալությունը, նրանց կմեղադրեն փետրվարի 22-ին սկսված ցույցերը ուժի գործադրմամբ ճնշելու փորձի մեջ։ Ցուցարարները պահանջում էին նախագահ Աբդուլազիզ Բուտեֆլիկի հրաժարականը։ Ապրիլի 2-ին նա հրաժարական էր տվել։

Այժմ Ալժիրը պատրաստվում է նախագահական ընտրությունների անցկացմանը, որոնք տեղի են ունենալու հուլիսի 4-ին։ Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները և Ալժիրի գործիչներն արդեն հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ