fbpx
Սպորտ

Աֆրիկայի գավաթ․ Ալժիրը եզրափակչում հաղթեց Սենեգալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եգիպտոսում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի 32-րդ առաջնությունը ավարտվեց։

Եզրափակչում միմյանց հետ մրցեցին Ալժիրի և Սենեգալի ազգային հավաքականները։ Հանդիպումը կայացավ Կահիրեի միջազգային ստադիոնում։

Խաղի ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ։ «Ալ-Սադդի» և Ալժիրի հարձակվող Բագդադ Բունեդժահը 2-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ թիմը հաղթեց Սենեգալին:

Այսպիսով, 29 տարվա դադարից հետո Ալժիրի ընտրանին պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Աֆրիկայի գավաթը։

https://www.youtube.com/watch?v=NJd6H821ebE

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ