fbpx
Ժամանց

Ալլա Պուգաչովան հանդես է եկել որպես Vogue-ի մոդել

Ալլա Պուգաչովայի ստեղծագործական նվաճումները ճանաչվում են միլիոնավոր երկրպագուների կողմից ամբողջ Ռուսաստանում և նրա սահմաններից շատ հեռու: Եվ ահա այսօր, երգչուհու երկրպագուները հաճելիորեն զարմացած են, քանի որ Պուգաչովան ոչ միայն երգելու, այլև մոդելի տաղանդով է օժտված: 

Համացանցում մի շարք արխիվային լուսանկարներ են հայտնվել, որոնցում Ալլա Բորիսովնան բացարձակ նման չէ իրեն: Դրանք 1999 թ.-ի լուսանկարներ են, որոնք Vogue-ի ռուսական տարբերակի համար արված պրոֆեսիոնալ ֆոտոշարքից են:

 

https://www.instagram.com/p/B1RvVPYHNM4/?utm_source=ig_web_copy_link

Պուգաչովան պատկերված է անսովոր կերպարներով, անսովոր հանդերձանքով և, իր չափանիշներով, անսովոր միջավայրում: Երգչուհին սև դասական վերարկուով է և երկար սև զգեստով, արձակված մազերով և ծխախոտը ձեռքին, որոշ լուսանկարներում կարծես ուրախ է, անկաշկանդ, մյուսներում՝ տխուր և ավելի զուսպ: 

Հատկապես աչքի է ընկնում Ալլա Բորիսովնայի սանրվածքը. ճակատի մասում մազերը հավասարաչափ հարդարված են մի կողմի վրա. իր համերգների ժամանակ նա երբեք նման կերպարով հանդես չի եկել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ