Ալվանք գյուղը երեկվանից ոռոգման ջուր ունի

Ամենադիտվածներ

ՀՀ Մեղրու տարածաշրջանի Ալվանք գյուղը երեկվանից ունի ոռոգման ջուր:

Այս մասին տեղեկանում ենք «Սյունիք» ՋՕԸ-ից։

Նշվում է, որ Շվանիձոր գյուղի ստորին մասերի ոռոգվող հողերը սպասարկող պոմպերն աշխատում են ամբողջ թափով, իսկ գյուղ ջուր մղող պոմպը կգործի շուտով։

Վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում նաև Մեղրու ինքնահոս համակարգի վնասված հատվածում, որի արդյունքում ոռոգման ջուրը կհասնի Նռնաձոր գյուղ։

Ամենաթարմ