Իրականացրեք բոլոր հանքերի տնտեսական, բնապահպանական, իրավական ուսումնասիրություն․ Սաքունց

Ամենադիտվածներ

«Թակարդ Ստալինի համար». նոր ներկայացում երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի հատ առաջարկ՝ զուտ տնտեսական ոլորտին վերաբերող.

Կազմակերպեք և իրականացրեք ՀՀ-ում բոլոր հանքերի համալիր տնտեսական բնապահպանական, իրավական ուսումնասիրություն. հետազոտման, շահագործման թույլտվությունների օրինականությունը, ոչ թե միայն փաստաթղթերը, այլ նաև՝ դրանց համապատասխանությանը իրականությանը. ինչքան հանք են արդյունահանել թղթով և փաստացի, որտեղ են տեղափոխել, ինչ շահույթներ են ստացել, հարկային պարտավորությունները, շահագործման պահանջների պահպանման վիճակը, մարդկանց աշխատավարձերի չափերը ստացված շահույթների մեջ, փոխհատուցումների վիճակը և այլն…

Ես մեկ հանքի մասին կարող եմ որոշ կոնկրետ տվյալներ ներկայացնել, որի հետ կապված քաղաքացիների պրոբլեմին առնչվել և զբաղվել ենք:

Միայն թե ասեք, որ մարմինն է նման ուսումնասիրություն կատարելու համար պատասխանատուն, ումից ակնկալենք, ում հետ ենք գործ ունենալու, ումից ենք պահանջելու արդյունքների մասին տեղեկատվությունը:

Տնտեսության զավթվածության մեջ, բնական է, հանքարդյունաբերությունն էլ է ներառված, և հիմնական ճյուղն է, չէ՞, կարծում եմ, պետք է գույքագրում անել գոնե, մինչև որևէ գործողություն սկսելուց առաջ»:

https://www.facebook.com/asakunts/posts/2147387688894349

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ