կենտրոնական ընտրական հանձնաժողով

  • ՌԴ-ում հուլիսի 1-ին տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների քվեարկություն

    ՌԴ-ում հուլիսի 1-ին տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների քվեարկություն

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների համառուսաստանյան քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին: Պուտինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, «Ռոսպոտրեբնադզորի» և նահանգների ղեկավարներին հանձնարարել է ընտրատեղամասերում լիակատար անվտանգություն ապահովել: ՌԴ նախագահը երկրի քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել հանրաքվեին: Ավելի վաղ սահմանադրական բարեփոխումների շուրջ քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի…

  • ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ

    ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ

    Այսօր` մայիսի 4-ին պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ: «Մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ, մասնավորապես` համապետական, քարոզարշավին պետք է 28 օր հատկացվի: Մենք կարծում ենք, որ 14 օրը շատ քիչ է` ընտրողներին բոլոր…

  • Արցախում այսօր լռության օր է․քարոզարշավի ժամանակը ավարտվել է

    Արցախում այսօր լռության օր է․քարոզարշավի ժամանակը ավարտվել է

    Արցախում լռության օր է․ օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է։ Մարտի 31-ի կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք: Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ…

  • Հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի առաջին տասնյակի անունները հայտնի են

    Հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի առաջին տասնյակի անունները հայտնի են

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։ «Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-գրել է ԿԸՀ քարտուղարը։ Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն…

  • Եթե պատգամավորներից չձևավորվի «ՈՉ»-ի կողմ, այդ գործառույթը կարող է ստանձնել 50 քաղաքացուց բաղկացած խումբը. ԿԸՀ

    Եթե պատգամավորներից չձևավորվի «ՈՉ»-ի կողմ, այդ գործառույթը կարող է ստանձնել 50 քաղաքացուց բաղկացած խումբը. ԿԸՀ

    ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 17-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:…

  • Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է. Արցախի ԿԸՀ նախագահ

    Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է. Արցախի ԿԸՀ նախագահ

    Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության կապակցությամբ։ Մեկնաբանությունում ասվում է. «Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա և փորձում էին ոչնչացնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը՝ լայնածավալ հարձակման ենթարկելով երկրի բնակավայրերը։ Մինչդեռ այսօր նրանք…

  • «Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված ժամկետները նույնիսկ մի փոքր ավելին են․ Մուկուչյան

    «Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված ժամկետները նույնիսկ մի փոքր ավելին են․ Մուկուչյան

    Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,-ասաց Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկե՞լ են ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը։ Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև…

  • ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը 48,72 տոկոս է՝ ըստ նախնական տվյալների

    ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը 48,72 տոկոս է՝ ըստ նախնական տվյալների

    Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների. Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող…

  • Էդգար Առաքելյանին ԱԺ-ում կփոխարինի Արթուր Մանուկյանը

    Էդգար Առաքելյանին ԱԺ-ում կփոխարինի Արթուր Մանուկյանը

    «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանը: Սեպտեմբերի 13-ին մանդատը հանձնելու վերաբերյալ արձանագրությունը հաստատել է Կնտրոնական ընտրական հանձնաժողովը: Արձանագրությունը համապատասխան սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողովի նախագահին: Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը օգոստոսի 29-ին:

  • Հարձակման է ենթարկվել Ռուսաստանի ԿԸՀ նախագահը

    Հարձակման է ենթարկվել Ռուսաստանի ԿԸՀ նախագահը

    Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Իստրա բնակավայրում՝ սեփական տան տարածքում, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարարությունը։ Դեպքը եղել է կեսգիշերն անց՝ 1։30-ի հատվածում։ Անհայտ անձը ցատկել է տան պարսպի վրայով ու պատուհանով ներս մտել տուն։ Այնտեղ նա մի քանի անգամ էլեկտրոշոկերով հոսանքահարել է Պամֆիլովային…

  • Միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի դիմում

    Միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի դիմում

    2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11.00-ն: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշվում է, որ սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն…

  • ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Հովհաննիսյանին

    ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Հովհաննիսյանին

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տալու մասին արձանագրություն է կազմել հունիսի 10-ին կայացած նիստի ընթացքում: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը»…

  • Վահագն Գևորգյանը վերընտրվել է Աբովյանի քաղաքապետ

    Վահագն Գևորգյանը վերընտրվել է Աբովյանի քաղաքապետ

    ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ արդյունքների՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե: Մյուս թեկնածուներից ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն, Սասուն Գրիգորյանը՝ 731 ձայն, Արթուր Ղազարյանը՝ 139 ձայն, իսկ Մանուկ Մկրտչյանը՝ 435 ձայն:  

  • Ջոկո Վիդոդոն հաղթել է Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում

    Ջոկո Վիդոդոն հաղթել է Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում

    Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթանակ Է տարել երկրում կայացած ընտրություններում և պետության ղեկավար կմնա երկրորդ ժամկետով: Բոլոր քվեաթերթիկների ստուգումից հետո Վիդոդոն հավաքել է ձայների 55, 5 տոկոսը, իսկ նրա մրցակից ընդդիմադիր թեկնածու Պրաբովո Սուբիանտոն ապահովել Է ընտրողների 44,5 տոկոսի աջակցությունը: