fbpx
Աշխարհ

ՌԴ-ում հուլիսի 1-ին տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների քվեարկություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների համառուսաստանյան քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին: Պուտինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, «Ռոսպոտրեբնադզորի» և նահանգների ղեկավարներին հանձնարարել է ընտրատեղամասերում լիակատար անվտանգություն ապահովել:

ՌԴ նախագահը երկրի քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել հանրաքվեին:

Ավելի վաղ սահմանադրական բարեփոխումների շուրջ քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Meduza լրատվամիջոցը հիշեցնում է, որ սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացում», ինչը նրան հնարավորություն կտա 2024-ին և 2030-ին առաջադրել իր թեկնածությունը: Հետագայում 2 անգամից ավելի հնարավոր չէ նախագահ դառնալ՝ անկախ նրանից` ժամկետները հաջորդո՞ւմ են իրար, թե՞ ոչ:

Սահմանադրությամբ կամրագրվի նախկին նախագահների ցմահ անձեռնմխելիությունը: Նախագահը կունենա ավելի շատ իշխանություն՝ կարող է հեռացնել Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին, աշխատանքից ազատել վարչապետին՝ առանց կառավարությանն ազատելու:

Նախագահը կարող է նշանակել վարչապետի, նույնիսկ եթե Դուման երեք անգամ մերժել է նրա թեկնածությունը:

Ամուսնություն կհամարվի միայն տղամարդու և կնոջ միությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ