fbpx
Ժամանց

15:21 9/10/2019

Քորթնի Քարդաշյանը՝ հայ դիզայների զգեստով (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին ու երեխաներն այժմ գտնվում են Հայաստանում։ Այս պահին աստղային ընտանիքը Գառնիում է, որտեղ կադրեր են նկարահանվում Keep Up With The Kardashians շոուի հերթական էպիզոդի համար։

Եվ արդեն իսկ հրապարակվել են առաջին կադրերը նկարահանումից, որոնցում Քորթնի Քարդաշյանը կրում է հայ հայտնի դիզայներ՝ Մանե Խաչատրյանի շրջազգեստը։ Վերջինս THE MUSE ապրանքանիշի հիմնադիրն է ու ղեկավարը։

Լուսանկարը հրապարակվել է ապրանքանշի Instagram-յան պաշտոնական էջում. «Գրողը տանի, այո։ Քորթնի Քարդաշյանը THE MUSE է կրում»։ Դիզայները ևս ներկա էր Գառնիում նկարահանումներին։

Աղբյուրը՝ style.news.am

Վերեվ