ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի բնակիչ Դեւոն Բրաունը 1 մլն դոլար է շահել ակնթարթային վիճակախաղով: Այդ մասին հայտնել է UPI գործակալությունը:
Բրաունը պատմել է, որ իր ծննդյան օրվա առթիվ երեկույթից առաջ մտել Է ավտոլցակայան, որտեղ եւ գնել է շահած տոմսը: «Ես հարյուր անգամ նայել եմ տոմսին,-նշել Է Դեւոնը:- Բայց մինչ այժմ էլ կարծում եմ, որ դա երազ է»: Ամերիկացին ասել է, որ ինքը ողջ գիշերը չի քնել, նախքան իր հոր ու հորեղբոր տղայի հետ իր շահումի հետեւից կուղեւորվեր այն ընկերության կենտրոնակայանը, որը կազմակերպել էր վիճակախաղը:
Բախտավոր մարդը պլանավորում է իր փողերով ներդրումներ կատարել: Նա նաեւ ցանկանում է շարունակել աշխատանքը վնասատուների դեմ պայքարի ընկերությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հաղորդում է 168.am-ը։