PayScale ընկերությունը հարցում է անցկացրել ավելի քան 38 հազար անձանց շրջանում և պարզել, թե որն է հիմնական պատճառները, որոնք ստիպում են ամերիկացի աշխատակիցներին փոխել իրենց աշխատանքը:
Ամենատարածված պատճառը ավելի շատ գումար վաստակելու ցանկությունն է: Այս գործոնը ամենատարածվածն է նրանց շրջանում, ովքեր աշխատում են ընկերությունում 3-5 տարի (հարցվածների 28%):
Աշխատանքի ազատման առաջին երեք պատճառներից է այն, որ աշխատակիցը «դժբախտ» է իր ներկայիս աշխատավայրում (16%) կամ ցանկանում է աշխատել այն ընկերությունում, որն ավելի մոտ է իր արժեքներին (14%): Չորրորդ տեղում է բնակության վայրը փոխելու պաճառը (11%): Այլ պատճառներից են պաշտոնի բարձրացման երազանքը կամ ավելի ճկուն ժամանակացույց ունենալու ցանկությունը: