Կալիֆոռնիահայ ամուսնական զույգը՝ 43-ամյա Ռիչարդ Այվազյանն ու նրա կինը՝ 37-ամյա Մարիետա Տերաբելյանը, դատապարտվել են ազատազրկման խարդախության, փողերի լվացման ու դավադրության համար։
Այս մասին հայտնում է New York Post-ը։
Նշվում է, որ նրանք քովիդի օգնության հիմնադրամների միջոցով ավելի քան 20 միլիոն դոլար են ստացել անօրինական կերպով։
Ըստ աղբյուրի՝ Այվազյանը դատապարտվել է 17, իսկ Տերաբելյանը՝ 6 տարվա բանտարկության։
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, նրանց բանտարկելու համար իրավապահները դեռ պետք բռնեն ամուսնական զույգին։ Նրանք գտնվում են փախուստի մեջ ու դատապարտվել են հեռակա կարգով։
Ամուսնական զույգի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար իրավապահները խոստանում են մինչև 20 հազար ԱՄՆ դոլար պագևավճար։