Արևմտյան Վիրջինիայի համալսարանից 2 երկրաբաններ Նամիբիայում բլուրների հետազոտություն են անցկացրել և անսպասելի հայտնագործություն կատարել: Այս մասին տեղեկացնում է LiveScience-ը:
Երկրաբան Գրեմ Էնդրյուսի խոսքով` «Մենք երկիր եկանք հանուն միանգամայն այլ խնդրների: Բայց արդյունքում գտանք հատկանշական սապատավոր բլուրներ, որոնք առաջանում են սառցադաշտի ազդեցությամբ»:
Հայտնաբերվել է ընդհանուր 6 կամ 7 բլուր, որոնք ձևավորվել են սառույցի միջոցով:
Երկու երկրաբանն էլ ծանոթ էին կառուցվածքներին. նման բան կարելի է տեսնել Իլինոյսում և Վիսքոնսինում: Լաբորատորիայում ստացած տվյալները համեմատվել են Շոտլանդիայում եւ Կանադայում կատարված դիտարկումների հետ: Ավելին՝ նմանություն է հայտնաբերվել գրեթե նույն ժամանակաշրջանի աֆրիկական եւ բրազիլական բլուրների միջև: Սա ևս մեկ անգամ հաստատում է նախկինում մայրցամաքների միացված լինելու մասին վարկածը: