fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ բոլոր խնդիրների լուծման համար․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարությունից։

Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ակտիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով։

ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու, հետագա սրացումներից խուսափելու ու առկա բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու համար։

Բլինքենը հղում է կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը ու նշել, որ անհրաժեշտ է համապարփակ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ բանակցությունների միջոցով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ