ԱՄՆ-ն դարձյալ մտահոգություն է հայտնել S-400-ների հետ կապված

Ամենադիտվածներ

Ըմբշամարտ. Մեդալներ Թախթիի Գավաթի խաղարկությունից

Մարտի 5-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին Թուրքիայի կողմից գնված ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հետ կապված մտահոգություն է հայտնել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նախօրեին նա Ստամբուլում ունեցած ելույթում նշել է, որ S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում։

«Վաշինգտոնը ճնշում է գործադրում եվրոպացիների վրա, որպեսզի Սիրիայի հարցում շատ ավելի մեծ չափի ներդրումներ կատարեն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

Հիշեցնենք, որ Ջեֆֆրին Անկարա էր մեկնել մարտի 3-ին: Նա Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում հանդիպել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ջեֆրին հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի շրջանակներում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ