Բոլոր քայլերն ուղղված են ծնելիության բարելավմանը․ նախարարություն

Ամենադիտվածներ

NASA-ում ուղղաթիռ են ստեղծել Մարսի մթնոլորտում թռիչքի հնարավորությունների ցուցադրման համար

Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում:

Հանրապետությունում ժողովրդարական իրավիճակի բարելավման նպատակով առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով: Իսկ ինչ միջոցառումներ են նախատեսվում.

  • Ընդլայնվել են դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները: Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին` այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն և որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանն ավելացնել նաև վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների նաև` հորմոնների հետազոտություններ: Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության և վերարտադրողական կորուստների նվազեցում` առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած և բուժման ենթարկվածների շրջանում վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք` տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:
  • Բարելավելով հղիների նախածննդյան հսկողությունը` ընդլայվել են իրականացվող սքրինինգների շրջանակները: Ավելացվել են հղիության վարման ընթացքում իրականացվող հետազոտությունների տեսակները և ծավալները, ներառելով ինքնաբեր վիժումների, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների և մեռելածնության, ինչպես նաև հետծննդյան շրջանի բարդությունների, մայրական մահացության հաճախակի պատճառ հանդիսացող բնածին և ձեռք բերովի տրոմբոֆիլիաների ախտորոշումը, ինչպես նաև նշանակալի պերինատալ վարակների հետազոտումը: Ակնկալվում է` ախտաբանական այն վիճակների վաղ հայտնաբերում և հղիության պատշաճ վարում, որոնց բուժման արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում ինքնաբեր վիժումները, ներագանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, չզարգացող հղիությունները, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները: Կապահովվի առնվազն 300 հղիության բարեհաջող ելք` երեխայի ծնունդով:
  • Ընդլայնվել է անպտուղ ամուսնության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակները: Ներկայումս յուրաքանչյուր 6-րդ 7-րդ ամուսնական զույգ Հայաստանում տառապում է անպտղությամբ և կարիք ունի նպատակային միջամտության: 2019թ. պետական բյուջեով անպտուղ զույգերի բուժման և հաղթահարման ծրագրի ֆինանսավորման ավելացմամբ շահառուների թիվը կեռապատկվի. ակնկալվող արդյունքը` առնվազն 350 նորածնի ծնունդ:
  • Երիտասարդների վերարտադրողական ներուժը բարելավելու նպատակով աշխարհի զարգացած շատ երկրներում ձևավորված է առողջապահական մշակույթ` զույգերի մինչամուսնական հետազոտման և նախաբեղմնավորման խնամքի ծառայությունների տրամադրման առումով: Նախատեսվում է ներմուծել առողջության հավաստագիր նոր ամուսնացող զույգերի համար, որը կարող է տրվել նրանց ամուսնանալու դիմում ներկայացնելիս` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունում: Հավաստագրով ամուսնացող զույգը կստանա առողջ վերարտադրության ապահովման, մինչ հղիութունն անհրաժեշտ խորհրդատվությունների ու հետազոտությունների փաթեթ: Ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիաների գնահատում, ախտաբանական շեղումների վաղ հայտնաբերում և բուժում, անպտղության նվազեցում, ինքնաբեր վիժումների, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերությունների քանակի նվազեցում մինչև 10 տոկոս: Արդյունքում` առնվազն 250 երեխայի ծնունդ կունենանք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();