Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ նախօրեին քաղաքացիները օդանավակայանում նկատել են ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին:
Լուրերի համաձայն՝ նա իր քրոջ հետ մեկնել է Քաթար, որից հետո ԱՄՆ: Նշվում է, որ օդանավակայանում եղած մարդիկ բղավել են նրա վրա:
Լուրերը ճշտելու համար Auroranews-ը զանգահարել է Արծրուն Հովհաննիսյանին: Հեռախոսազանգին պատասխանած տղամարդը ներկայացել է որպես Հովհաննիսյանի ընկեր և նշել, որ վերջինս բուժման նպատակով մեկնել է արտերկիր:
