fbpx
Աշխարհ

ԱՄՆ պետպարտքն առաջին անգամ գերազանցել է 22 տրիլիոն դոլարը

Վերջին 11 ամիսների ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 1 տրիլիոն դոլարով։ Այն հասել է պատմական ռեկորդի՝ 22 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։

Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետպարտքը Թրամփի նախագահության սկզբից աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով և գրեթե հասել 22 տրիլիոն դոլարի նշագծին։

2018 թվականի նոյեմբերին Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը լիովին կմարի պետպարտքն իր նախագահության երկրորդ ժամկետի վերջում։

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ