fbpx
Սպորտ

ԱՄՆ պետքարտուղարը իր աջակցությունն է հայտնել Օզիլին Չինաստանի հետ կոնֆլիկտում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր աջակցությունն է հայտնել «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլին։ Վերջինս քննադատել էր Չինաստանի իշխանություններին երկրի արևմուտքում բնակվող թրքալեզու ույղուրների հանդեպ կիրառվող ճնշումների համար:

«Իշխանամետ հեռուստաալիքները կարող են արգելափակել Օզիլին, չցուցադրել «Արսենալ»-ի բոլոր խաղերն ընթացիկ մրցաշրջանում, բայց ճշմարտությունը կհաղթի:

Կոմպարտիան չի կարող թաքցնել մարդու իրավունքների ծայրահեղ խախտումները, որոնք թույլ են տրվում ույղուրների և աշխարհի մյուս կրոնական դավանանքների ներկայացուցիչների դեմ»,-գրել է Պոմպեոն Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Օզիլի էջերը չինական սոցցանցերում արգելափակվել են, իսկ «M10» ֆան-ակումբը, որում ավելի քան 30 հազար մարդ կա, լուծարվել է: Չինական իշխանությունների կողմից հրահանգ է եղել նաև որոնողական համակարգերից հեռացնելու գերմանացի ֆուտբոլիստի անունը:

Ավելի ուշ Մեսութը հեռացրել էր թվիթերյան գրառումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ