Ամերիկայի Միացյալ Նահանգներում հինգ չինական ընկերություններ ճանաչվել են որպես ազգային անվտանգության համար սպառնալիքներ ներկայացնող։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սա անող իրավասու մարմինը հաղորդակցման դաշնային հանձնաժողովն է, որը առաջնորդվել է 2019 թվականին ընդունված օրենքով, որով պետք է պաշտպանվեն ԱՄՆ-ի հաղորդակցական ցանցերը։
Ըստ աղբյուրի՝ այդ 5 չինական ընկերություններն են՝ Huawei Technologies-ը, ZTE-ն, Hytera Communications Corp-ը, Hangzhou Hikvision Digital Technology-ն և Zhejiang Dahua Technology-ն: