Սպորտ

Ռեալում բացառել են Ռոնալդուի վերադարձը

Լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ամռանը վերադառնալ «Ռեալ» Մադրիդ։

Սակայն, ինչպես հաղորդում է Cope-ն, մադրիդյան ակումբում ընդհանրապես չեն դիտարկում Ռոնալդուի վերադարձի հարցը ու բացառում են, որ պորտուգալացին կարող է նորից հանդես գալ «Ռեալում»։

Ավելի վաղ Goal.com-ը հայտնել էր, որ Ռոնալդուի գործակալը կապ էր հաստատել իսպանական ակումբի ղեկավարության հետ ու քննարկել էր հարձակվողի վերադարձի հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանուի պայմանագիրը «Յուվեի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ, բայց պորտուգալացին մտադիր է հեռանալ այս տարվա ամռանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ