fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը սեփական անօդաչու սարքն է խփել․ Իրան

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաքչին հերքել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարքի ոչնչացման մասին ԱՄՆ պնդումը։ Նա հայտնել է, որ Իրանը ոչ մի անօդաչու սարք չի կորցրել։

«Մենք ոչ մի անօդաչու սարք ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ որևէ այլ տեղ չենք կորցրել։ Իմ կարծիքով՝ USS Boxer-ը սխալմամբ սեփական անօդաչու սարքն է խփել»,- գրել է Արաքչին թվիթերյան իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը իրանական անօդաչու են խփել, որը սպառնում էր ԱՄՆ ռազմանավին Հորմուզի նեղուցում։ Նա ավելացրել է, որ իրանական անօդաչուն «անմիջապես ոչնչացվել է», իսկ Պենտագոնը հայտարարել էր, որ իրանական անօդաչուն գտնվել է ամերիկյան նավի համար «վտանգավոր շառավղում»։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նույնպես արձագանքել է Թրամփի հայտարարությանը և ասել, որ իրենք անօդաչու սարք կորցնելու մասին տեղեկություն չունեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ