fbpx
Աշխարհ

Amnesty International-ը ԱՄՆ այցելող զբոսաշրջիկներին նախազգուշացում է արել

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ այցելող անձանց նախազգուշացնում է առավելագույն զգուշություն հանդես բերելու անհրաժեշտության մասին՝ այդ երկրում բռնության բարձր մակարդակի և զանգվածային գնդակահարությունների հաճախացած դեպքերի առնչությամբ: Օգոստոսի 7-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Դրանում նշված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները չեն ցանկանում ապահովել իրենց և օտարերկրացի քաղաքացիների պաշտպանությունը հրազենի կիրառումից: Իրավապաշտպանների կարծիքով՝ նման ողբերգական միջադեպերն այնքան լայնորեն տարածված են դարձել Միացյալ Նահանգներում, որ այնտեղ խոսքը վերաբերում է իսկական ճգնաժամին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Իրավապաշտպանները կոչ են արել ԱՄՆ-ում բարենորոգումներ իրականացնել հրազենի տիրման ոլորտում, ներառյալ պոտենցիալ գնորդների հանգամանալից ստուգումները և համապատասխան թույլատրագրերի տրման կանոնների խստացումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ