fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններն Անդրկովկասում մարտահրավեր են ՌԴ-ի համար․ Զախարովա

Մոսկվան որպես լուրջ մարտահրավեր է դիտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քայլերն Անդրկովկասի «ռազմական յուրացման» ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր այստեղ ամբողջությամբ դրսևորվում է ԱՊՀ-ի տարածքն իրենց ուզած ձևով վերաձևելու արտաքին հայտնի ուժերի բացահայտ ցանկությունը: Ռուսաստանի համար որպես լրջագույն ռազմաքաղաքական մարտահարվեր ենք դիտում Անդրկովկասի «ռազմական յուրացմանը» միտված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները»,- հայտարարել է Զախարովան Ադրբեջանի ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Հարավային Կովկասում կայունության պահպանումը, տարածաշրջանի առաջընթաց զարգացման ապահովումը՝ Ռուսաստանի նկատմամբ դրա երկրների բարեկամական վերաբերմունքով հանդերձ, այսուհետև էլ կմնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ