fbpx
Սպորտ

Պերեսը Զիդանին խնդրել է շանս տալ Բեյլին

Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանակնությամբ, կմնա ակումբում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին խնդրել է փոխել վերաբերմունքը ուելսցու նկատմամբ ու նրան ևս մեկ անգամ հնարավորություն տալ, որ ցույց տա իր որակները:

Ֆրանսիացի մասնագետը վաղուց հասկացնել էր տվել 30-ամյա խաղացողին, որ իր հետ այլևս հույսեր չի կապում և դեմ չի լինի, եթե նա փոխի ակումբային գրանցումը:

Նշենք, որ Բեյլի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին: Վերջինիս տարեկան աշխատավարձը կազմում է 17 մլն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ