Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շրջապատից ԱՄՆ-ն չեղյալ է համարել շուրջ 700 մարդու մուտքի արտոնագիր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մինչ օրս Մադուրոյի կողմնակիցներից 718-ի արտոնագիրն են վերցրել և պատժամիջոցներ են սահմանել ավելի քան 150 անձանց և կազմակերպությունների վրա», – ասել է Պոմպեոն` Չիլիի մայրաքաղաքում ելույթի ժամանակ:
Ելույթը հեռարձակվել է Պետական դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում:
Վենեսուելայում հունվարի 21-ին զանգվածային բողոքներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Բողոքի ակցիաների ֆոնին Ազգային ժողովի ղեկավար, ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն ինքն իրեն հռչակեց պետության ժամանակավոր ղեկավար: