ԱՄՆ-ում կբացվի երկրի ամենաերկար կամուրջը։
SkуBridge-ը Գաթլինբերգում (Թենեսիի նահանգ) գցված է 207մ Գրեյթ Սմոքի Մաունթինս դաշտավայրի վրայով և այցելուների համար կբացվի արդեն մայիսի 17-ին։ Ինչպես հայտնում է USA.one-ը, նրանք, ովքեր վախենում են բարձրությունից, պետք է մի քանի անգամ մտածեն կամրջի վրա ոտք դնելուց առաջ։ Դրա կենտրոնում կան ապակյա վահանակներ, որոնց միջով ներքևում` ձեզնից 42 մ ներքև, երևում է գետինը։
Կամուրջը վերամբարձ միջոցների այգու մի մասն է կազմում։ Այգում կա ճոպանուղի, որը ուղևորներին բարձրացնում է Գաթլինբերգից էլ 150 մ բարձր՝ մինչև Կրոկետ լեռան գագաթը։
SkуBridge-ի հեղինակը վստահեցնում է, որ դա Հյուսիսային Ամերիկայում ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջն է, սակայն դա կախված է նրանից, թե ինչպես հաշվել՝ միայն կախովի մասը՞, թե՞ գետնի վրա գտնվող մասն էլ։ Այսպես Կանադայում Քելոունի կամուրջը 243 մ բարձրություն ունի։ Սակայն ե՛ւ ամերիկյան, ե՛ւ կանադական կամուրջները զիջում են Շվեյցարիայի Charles Kuonen Suspension կամրջին, որ աշխարհում ամենաերկարն է։