Տոկիոն կմիանա ամերիկյան տիեզերական նախագծին: Այս պայմանավորվածության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին: Խոսքն այն նախագծի մասին է, որով պետք է տիեզերագնացներ ուղարկվեն Մարս և Լուսին:
«Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը տիեզերքի հետազոտության ոլորտում: Շուտով մենք կթռչենք Մարս և Լուսին: Ռազմական խնդիրների տեսանկյունից հիմա չկա ավելի կարևոր բան, քան տիեզերքն է»,- նշել է Թրամփը:
Մինչև 2021 թվականի ավարտը NASA-ն մտադիր է ավարտել նախապատրաստական աշխատանքները, սակայն թռիչքի կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում: