2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի մասին, նշել թերություններն ու առկա խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները:
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են բարձր արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներն ու զինծառայողները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։