fbpx
Արցախ

Արցախում ամփոփվել են թեստաբանության դասընթացների արդյունքները

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում հայտնի տեքստոլոգ, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, թեստաբան Վադիմ Ավանեսովի հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել Վադիմ Ավանեսովին՝ Արցախում դասընթացներ անցկացնելու և իր փորձով տեղի մասնագետների հետ կիսվելու համար:

Աղբյուրի հետ զրույցում Վադիմ Ավանեսովն ասել է, որ ցանկացած բնագավառում հաջողության հասնելու համար առաջնահերթ փոփոխությունները պետք է կատարել կրթության ոլորտում:

«Անհրաժեշտ է պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր գիտակցում են ժամանակի պահանջները և կարող են լուծել տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները՝ սկսած կրթական ոլորտից: Ես առաջարկություններ եմ արել ԱՀ ԿԳՍ նախարարին՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրոնային կրթության զարգացման հետ:

Ներկայացրել եմ մի շարք մեթոդներից բաղկացած փաթեթ: Ցանկացողները կարող են ձեռք բերել և օգտագործել իրենց դասընթացների ժամանակ: Պետք է շուտափույթ կերպով տիրապետել այդ միջոցներին ու տեխնոլոգիաներին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար»,-մասնավորապես ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ