Խոստանում եմ լինել բոլոր ստեփանակերտցիների քաղաքապետը և ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քվեարկության նախնական տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը։
«Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ազատ, արդար ու թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ սատարելու համար: Խոստանում եմ լինել բոլոր Ստեփանակերտցիների քաղաքապետը և ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները:
Ամուր հավատով ես կարող եմ ապահովել ավելի բարեկարգ՝ մեր երազանքների Ստեփանակերտ քաղաքի առաջընթացը: ՍԱ ՔՈ՛ քաղաքն է…»,–գրել է նա։
https://www.facebook.com/davidsargsyan2019/posts/490016324909711