fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը հերքում է տարածել

Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարարլ ինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը՝ հայտնում ենք, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել: 2018-2021 թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի կնքվել է ընդամենը 288,772 մլն ՀՀ դրամ:

Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես գրության մեջ ներկայացված տարեսկիզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով:
Արդյունքում՝ 2018, 2019, 2020 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25,176 98,934 91,982 72,680 մլն. ՀՀ դրամ: Արդյունքում չորս տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4, 5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է 288,772 մլն ՀՀ դրամ:
Համեմատության համար կարող եմ նշել, որ 2019, 2020 2021 թվականներին օրինակ «Արմամաքս» ՍՊ- ին հատկացվել է 420,884 մլն ՀՀ դրամ:
Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ