fbpx
Հասարակություն

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի էջում հայտնել է, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրել են առաջին երկու՝ հ. 36 և հ. 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը։

Նա նշել է, որ ծրագրի վերջնարդյունքում երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար:

«Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ»,- ասված է Մարությանի գրառման մեջ։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/661526437824328?__xts__[0]=68.ARDN4GhYV6c5KzSflji24rXOpLGm5mg8CnKSd7DB2CtAXRrMVQzljw8li8q1j5eJ2FosXnATUjCHsBRxkYttmWxubIMofM-Zx5ZwZ12oN6mkKOt2QAm83nTWkXEXDFcafmypkwuN6UOIzGCyRbjOK3YdBO_l0kAtVmt_DGOrLoDomkQ7WwYRlloGByv4iqG94pmK-hb-NLr3X9pRWv-YPTuB2bfPWk6RLbz5w9fWJ25NvNGK6K4mxowdvPkh9LT3xz-KHLZPGESj8KuLzzlbkrQv4632g54yCWGuwsyRWyVUmChQMDkSNJSoiGkoGAQcSa9TD6T73Myi5W3w3GcFTXg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ