fbpx
Սպորտ

Անաստասիա Գալուստյանը դուրս է եկել եզրափակիչ

Այս օրերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

Կայացել է կանանց մենասահքի կարճ ծրագիրը, որին մասնակցել է 36 մարզուհի: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցրել է 21-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ:

Եզրափակիչ դուրս են եկել առաջին 24 հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդուհիները:

Հավելենք, որ կանանց մենասահքի ազատ ծրագիրը կայանալու է հունվարի 25-ին, իսկ այսօր տղամարդկանց մենասահքում կարճ ծրագրով հանդես կգա Սլավիկ Հայրապետյանը:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ