fbpx
Զինված Ուժեր

Անցկացվել են ՀՕՊ վարժանքներ

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։

«Զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ