Նոյեմբերի 16-ին մարտերի ընթացքում, այս պահի տվյալներով, հայկական կողմն ունի 6 զոհ․ ՊՆ

Ամենադիտվածներ

ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 72 զինծառայողի անուն

Նոյեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

«1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ