fbpx
Քաղաքականություն

Անհապաղ դատապարտել Ադրբեջանի արարքները․ ԱՄՆ կոնգրեսականի կոչը

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ կոչ է արել «անհապաղ դատապարտել Ադրբեջանի խայտառակ արարքները»։

Նա նշել է, որ հուլիսի 12-ին արդբեջանցի զինվորականները կրակ են բացել հայ քաղաքացիական բնակչության ուղղությամբ ու անկանոն հարձակվել են հայկական դպրոցների և կորոնավիրուսի համաճարակի ընթացքում անհրաժեշտ պաշտպանական միջոցներ արտադրող ֆաբրիկաների վրա։

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի», – ասել է Կոստան։

Կոնգրեսականի խոսքով՝ այժմ, ինչպես երբեք, կարևոր է, որ ԱՄՆ-ն արցախի հետ խաղաղության ձգտի։

Նա նշել է նաև, որ Միացյալ Նահանգները պետք է վերագնահատի Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրվող օգնությունը ու մեծացնի Հայաստանի տրամադրվող օգնությունը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ