Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսեց Ֆրանսիա կատարած այցից։
Նա նշեց, որ անհրաժեշտություն կա օգտագործել հայ-ֆրանսիական համաժողովի արդյունքներն ու նոր լիցք հաղորդել տնտեսական համագործակցությանը և ոչ միայն։
Վարչապետն ասաց, որ իրենց համար կարևոր է այդ օրակարգի վրա կենտրոնանալը։
Փաշինյանը այցը գնահատեց բավական հաջող ու ասաց, որ պետք է աշխատեն օրակարգի իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ։