Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր

Հրապարակող՝

Բարսելոնայի մարզիչը՝ Մեսսիի վնասվածքի մասին

Ամենադիտվածներ

Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ: Այս մասին գրել է «Hüriyyet» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին:

«Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար: Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ՝ Կարսի մոտակա կամուրջն ու շինությունը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս:»,- գրում է թուրքական պարբերականը:

 

Ամենաթարմ