fbpx
Սպորտ

Բրիտանացի մարզիչը խոսել է հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մասին

Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր գյումրեցի Հովհաննես Բաչկովը նոր մարզչի՝ Դենի Վոգանի օգնությամբ պատրաստվում է մենամարտի մարտի 19-ին Դուբայում։

MTK Global մենեջերական ընկերության բրիտանացի գլխավոր մարզիչը Հովհաննեսին ներկայացրել է նաև սոցիալական ցանցերում և գրել․

«Ծանոթացե՛ք, հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով: Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ այս պահից ես եմ նրան պատրաստելու առաջիկա մենամարտին, որը տեղի է ունենալու մարտի 19-ին Դուբայում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է երկու հաղթական մենամարտ։ Հովհաննեսն ունի մենամարտելու յուրօրինակ ոճ, որը դուր է գալիս բռնցքամարտի երկրպագուներին։ Ուրախ եմ լինել այս երիտասարդի պրոֆեսիոնալ կարիերայի մի մասնիկը: Սկսեք հետևել այս ուժեղ հային. նա շատ համեստ տղա է, աշխարհի ապագա չեմպիոն»,- նշել է Վոգանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ