Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգով:
Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։
Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։
- Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. Փաշինյան
- Եվրոպան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել
Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո), Սոֆիա Թումանյան (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյան (տենոր), Մաթիաս Հոֆման (բաս, Ավստրիա)։
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)