Մանչեսթեր Յունայթեդը այն Յունայթեդը չէ, որը ես գիտեմ․ Անրիի քննադատությունը

Ամենադիտվածներ

Թիերի Անրին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մասին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ քննադատելով այն։

Թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում և խաղացել ոչ-ոքի (1:1)։

«Եթե նայեք խաղին, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» այն Յունայթեդը չէ, որը ես գիտեմ: Ես չեմ հասկանում, թե դա ինչ թիմ է:

Ես սովորաբար չեմ քննադատում ֆուտբոլիստներին, բայց նրանք ունեին այնպիսի ուսուցիչ, ինչպիսին Լուի վան Գալն էր, հետո Ժոզե Մոուրինյոն, ում անվանում էին բռնապետ, քանի որ նա շատ էր զբաղվում ամեն ինչով։

Այնուհետև ակումբ եկավ Սոլշերը, ով նրանց դուր էր գալիս, քանի որ ավելի շատ նման էր հոր և հաճելի տղայի: Բայց ե՞րբ է պատասխանատվությունը լինելու հենց խաղացողների վրա»։ – CBS Sport-ի եթերում ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը։

Ամենաթարմ